Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն:

Պատճառները

Քորն ի հայտ է գալիս մաշկային զգացողական ռեցեպտորների թեթև գրգռման հետևանքով:

Ավելի ուժեղ գրգռվածությունը ցավային զգացողություն է առաջացնում:


Քորի պատճառը հասկանալու համար նախ պետք է ճշտել քորի հատվածը և տարածվածության աստիճանը:

Եթե քորը տարածված է մարմնի ամբողջ մակերեսով, առաջին հերթին պետք է մտածել ալերգիկ ռեակցիայի մասին որևէ մթերքից, հոտերից, հագուստից, ցրտից և այլ գրգռիչներից: Կարող է քոր զգացվել ցանով ուղեկցվող վիճակների՝ քոսի, պեդիկուլյոզի, վարակիչ հիվանդությունների ժամանակ, արևի երկարատև ազդեցության և մաշկի չորության հետևանքով: Նման դեպքերում այն ինքնուրույն կամ տնային խոնավացնող միջոցներով անհետանում է: Հղիությունը նույնպես կարող է քորի կպչուն ցանկություն առաջացնել:

Եթե քորն առաջանում է մարմնի որևէ հատվածում, հետո աստիճանաբար տարածվում մարմնով, կարող են հետևյալ խնդիրների պատճառ հանդիսանալ.

  • Արյան հիվանդություններ
  • Լյարդի հիվանդություններ
  • Երիկամների կամ էնդոկրին համակարգի հիվանդություններ
  • Դիաբետ կամ ուռուցքներ



Նման դեպքերում անհրաժեշտ է իրականացնել հիվանդության մասնագիտացված ախտորոշում և բուժում: Բուժումը պետք է ուղղված լինի ոչ միայն քորի, այլ նախ նրա պատճառների դեմ:

Ամբողջ մարմնի քորի ամենատարածված պատճառներից է հոգեբանական լարվածությունը /պատասխանատու աշխատանքը, սթրեսը, ընտանեկան բարդ իրավիճակը, ապրումները/:

Եթե քորը սահմանափակ հատվածում է ի հայտ գալիս, պետք է պատճառը պարզել, քանի դեռ այն չի տարածվել: Քորը մարմնի բաց մասերում կարող է լինել միջատների խայթոցի հետևանք: Այդ դեպքում օգնում են հակաալերգիկ և  տեղային  դեղամիջոցները:

Միջատներից պաշտպանվելու համար բնության մեջ գտնվելիս անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ քսուքներ:

Թութքը, ճիճվակրությունը և ուղիղ աղու բորբոքային վիճակները հետանցքի քոր են առաջացնում: Մենոպաուզայի կամ արտաքին օրգանների բորբոքումների կամ հիվանդությունների ժամանակ օրգանիզմում ընթացող փոփոխությունները քոր են առաջացնում տվյալ հատվածում:


Բուժումը

Եթե արդեն բացահայտված է քորի պատճառը, նրանից հնարավոր է ազատվել տնային պայմաններում կամ բժշկի դիմելով: Բայց նախ հարկ է ազատվել տհաճ զգացողությունից:

Օգնում է սառը ցնցուղը կամ մաշկի մակերեսին սառույց քսելը, նաև սառեցնող կրեմները, եթե մաշկը վնասված չէ, և դրանք ալերգիա չեն առաջացնում:

Տաք ջուրը հակացուցված է, որովհետև տաքանալիս մաշկի զգայունությունը բարձրանում է:

Պետք է վերացնել նաև գրգռվածություն առաջացնող գործոնները: Դրա համար անհրաժեշտ է փոխել.

Սնունդը, բացառել նոր և վտանգավոր մթերքները, որոնք կարող են ալերգիա առաջացնել:

Դիմահարդարման միջոցները և օծանելիքը

  • Չորացած մաշկ ունենալու դեպքում անհրաժեշտ է սնուցող քսուքներ օգտագործել:
  • Եթե տնային միջոցները չեն օգնում, անհրաժեշտ է դիմել բժշկի:


Գլխի մաշկի քորի պատճառ կարող է լինել մազերը ներկելու և հաճախակի ֆեն օգտագործելու հետևանքով առաջացած թեփը։ Այս դեպքում կարելի է օգտագործել հակասնկային շամպուններ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ